ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ծավալի աճ է գրանցվել․ ամենաակտիվը Հայաստանում է
21 Օգոստոսի 2023, 22:30
ԵՏՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-հունիսին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ երկրներում 9,7%–ով ավելի են կառուցել։ Շինարարական աշխատանքների ծավալը շուրջ 6.3 տրիլիոն է կազմել։
Միևնույն ժամանակ ամենաակտիվ շինարարությունը գնացվել է Հայաստանում, այստեղ աճը կազմել է 48,9%։ Այնուհետև գալիս են Ղրղզստանը (աճ` 22,9%), Ղազախստանը (աճ՝ 12,3%), Բելառուսը (աճ՝ 12,1%) և Ռուսաստանը (աճ՝ 9,2%)։