ԵԱՏՄ երկրներում շինարարներին կպատրաստեն միասնական կանոններով
26 Հունիսի 2025, 18:15
Եվրասիական տնտեսական միության երկրներում շինարարներին կսկսեն պատրաստել միասնական որակավորման չափանիշներով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան ընդունել է «Շինարարության ոլորտում առավել պահանջված մասնագիտությունների որակավորման պահանջների մասին» հանձնարարականը: Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ երկրներում մասնագիտական ստանդարտների միասնականացմանը և շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը:
ԵՏՀ-ն նման հանձնարարականներ ունի ուսուցիչների, բժիշկների, վարորդների և կոմունալ ծառայությունների աշխատողների համար։
Փաստաթուղթը սահմանում է գիտելիքների և հմտությունների նվազագույն ցանկը, որոնք անհրաժեշտ են տարբեր հմտությունների մակարդակի մասնագետների համար՝ հաշվի առնելով շինարարության ոլորտի առանձնահատկությունները: Այդ ստանդարտները հիմք կդառնան ուսուցման ազգային ծրագրերի մշակման համար և կօգնեն միության բոլոր երկրներում ապահովել պատրաստվածության համադրելի մակարդակ։
ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բախիտ Սուլթանովի խոսքով՝ միասնական պահանջների ներդրումը քայլ է աշխատանքի ընդհանուր շուկայի ձևավորման և ենթակառուցվածքային նախագծերի որակի բարձրացման ուղղությամբ: