ԵԱՏՄ երկրները Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել
25 Դեկտեմբերի 2023, 17:38
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին:
Ստորագրման արարողությունը կայացել է Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում:
Համաձայնագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17-ին և գործում է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից: