ԵԱՏՄ-ի զարգացումը օգուտ է բերում միության բոլոր մասնակիցներին․ Պուտին
21 Դեկտեմբերի 2025, 19:00
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացումը օգուտ է բերում հնգյակի յուրաքանչյուր պետության։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը, որն ամուր հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը, շարունակում է աստիճանաբար զարգանալ, ընդլայնվում են փոխադարձ առևտրային և ներդրումային փոխանակումները, խորանում են միավորման մասնակիցների կոոպերացիոն կապերը:
«Այս ամենն իրական օգուտ է բերում մեր պետություններից յուրաքանչյուրին, դրականորեն ազդում է բնակչության կյանքի որակի և բարեկեցության վրա և, ընդհանուր առմամբ, օգնում է ապահովել հնգյակի երկրների և ամբողջ եվրասիական տարածաշրջանի տնտեսական կայունությունը, ինչը հատկապես կարևոր է գլոբալ տնտեսության տուրբուլենտության պայմաններում», — ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ նիստին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: