ԵԱՏՄ-ից դուրս գալը հակասում է Հայաստանի շահերին. ՌԴ ԱԳ փոխնախարար
08 Փետրվարի 2024, 12:21
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը Հայաստանի համար ձեռնտու չէր լինի և կհակասեր նրա շահերին: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը միության շրջանակում առաջատար է դարձել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, հիմնական կապիտալում ներդրումները, կատարված շինարարական աշխատանքների ծավալը և այլն։
Այս ամենը մեծապես հնարավոր դարձավ միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլնի շնորհիվ: Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Միությանն անդամակցությունը, անշուշտ, ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին»,- ասել է Պանկինը։