ԵԱՏՄ-ն այժմ փոխադարձաբար ճանաչում է Միության երկրների իրավաբանների և մանկավարժների դիպլոմները

15 Փետրվարի 2024, 20:40

Կրթություն

ԵԱՏՄ պետություններում այժմ փոխադարձաբար ճանաչվում են իրավաբանների և մանկավարժների դիպլոմները: Այս մասին Sputnik Ղրղզստանի մամուլի կենտրոնում տեսակամուրջի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը նախատեսում է կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչում, սակայն նախկինում դրանում բացառությունները կազմում էին չորս մասնագիտացում՝ մանկավարժություն, իրավագիտություն, բժշկություն և դեղագործություն:

Օմուրբեկովայի խոսքով՝ փետրվարի 12-ից ուժի մեջ է մտել երկրորդ մեծ արձանագրությունը, որի համաձայն՝ մանկավարժական և իրավաբանական մասնագիտությունները նույնպես ճանաչվում են։

Միաժամանակ նա չի հստակեցրել, թե արդյոք տվյալ արձանագրությունն ուժի մեջ է մտել միության բոլոր երկրներում։