ԵԱՏՄ-ն մինչև 2030 թվականը ձևավորում է ընդհանուր բորսայական շուկա
22 Մարտի 2026, 21:00
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ համատեղ, սկսել է մինչև 2030 թվականը ապրանքների միասնական բորսայական շուկա ստեղծելու ծրագրի փուլային իրականացումը։ Այս մասին «Բորսայական ապրանքային շուկա» X միջազգային համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
Ըստ պլանի՝ 2026–2027 թվականներին նախատեսվում է մշակել և հաստատել շուկայի գործունեությունը կարգավորող հիմնական նորմատիվ փաստաթղթերը։ 2029 թվականին նախատեսված են իմիտացիոն (փորձնական) սակարկություններ, որոնցից հետո՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության դեպքում, կսկսվի ինդիկատորների համակարգի ձևավորումը։ Գլխավոր փուլերից մեկը կլինի այն ապրանքների ցանկի սահմանումը, որոնք շրջանառվելու են Միության ընդհանուր բորսայական շուկայում։ «Միասնական բորսայական շուկայի ստեղծումը պետք է դառնա արդյունավետ գործիք՝ արդի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար։
Դա թույլ կտա դուրս գալ ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների տեղաշարժի ազատության նոր մակարդակի։ Վստահ եմ, որ ընդհանուր շուկայում պետք է ներկայացված լինեն այն ապրանքները, որոնք կազմում են մեր երկրների տնտեսությունների հիմքը»,-ընդգծել է Երմոլովիչը։