ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են անարգել հատել ռուս-բելառուսական սահմանը

17 Ապրիլի 2025, 11:15

Քաղաքականություն

ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար հեշտացվել է Ռուսաստանի և Բելառուսի սահմանի հատումը։ Այսուհետ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ազատ հատել ռուս-բելառուսական սահմանը ցամաքային կամ երկաթուղային տրանսպորտով: Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և 2020 թվականի հունիսի 19-ի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի մասնակից պետությունների տարածքում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի հետ կապված այլ հարցերի վերաբերյալ համաձայնագիրn ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 11-ից:

Մոսկվան և Մինսկը ԵՏՀ-ին տեղեկացրել են, որ ՀՀ, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները ներկայումս գործնական հնարավորություն ունեն Բելառուսից ՌԴ և ՌԴ-ից Բելառուս մուտք և ելք իրականացնել միջազգային երկաթուղային և օդային հաղորդակցության օգտագործվող ուղիներով, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցության մի շարք ուղիներով: Նախկինում նշված երկրների քաղաքացիները Բելառուսից կարող էին ՌԴ մուտք գործել և Ռուսաստանից Բելառուս մեկնել միայն ավիացիոն տրանսպորտով: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նրանք կարող են հատել բելառուսա-ռուսական սահմանn ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտով։

Հիմա եթերում