ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ առաջիկա ամիսներին Հայաստանում գնաճ կլինի
07 Ապրիլի 2026, 13:20
Հայաստանում առաջիկա ամիսներին սպառողական գների աճը կգտնվի Կենտրոնական բանկի թիրախային միջակայքի վերին սահմանին մոտ (3±1%)։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) շաբաթական մակրոտնտեսական տեսության մեջ։
«Հայաստանում գնաճը 2026 թվականի մարտին կազմել է 4,5% ՝ փետրվարի 4,3%-ի համեմատ։ Աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների աճով (7,8%՝ նախորդ ամսվա 6,4%-ի դիմաց)։ Ծառայությունների և ոչ պարենային ապրանքների ոլորտում գնաճը կայունացել է՝ համապատասխանաբար 2,6% և 0,9% մակարդակներում», — նշվում է ուսումնասիրության մեջ։