ԵԱԶԲ-ն Հայաստանին 100 մլն դրամ է հատկացրել հեղեղումների հետևանքները վերացնելու համար
18 Հունիսի 2024, 20:05
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 100 մլն դրամ է հատկացրել Հայաստանում մայիսի 25-26-ը տեղի ունեցած բնական աղետի հետևանքները վերացնելու համար: Այս մասին հայտնել Է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«ԵԱԶԲ-ն 100 մլն հայկական դրամ է հատկացրել Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար։ Միջոցներն ուղղվել են ՀՀ ֆինանսների նախարարություն՝ հետագա բաշխման համար»,- ասել է նա։
Նշենք, որ հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի տարածքում տեղացել է ամսական տեղումների նորման, ինչից տուժել են տեղի բնակիչները, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, խաթարվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը: