ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կպահպանվի 6,5% մակարդակում

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կպահպանվի մոտ 6,5% մակարդակում։ Այս մասին նշվում է բանկի վերջին մակրոտնտեսական զեկույցում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ փետրվարին գնաճը տարեկան կտրվածքով արագացել է՝ հասնելով 4,3%-ի (նախորդ ամսվա 3,8%-ի դիմաց), իսկ հիմնական գնաճը աճել է մինչև 4,7% (հունվարի 4,5%-ից)։

Տոկոսադրույքի վերաբերյալ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով համաշխարհային գնաճի հետագա աճի ռիսկերը, որոնք պայմանավորված են ինչպես գների բարձրացմամբ, այնպես էլ լոգիստիկայի բարդացմամբ և թանկացմամբ։