ԵԱԶԲ-ը Հայաստանում կանխատեսում է սպառողական գների կայունություն

22 Հունվարի 2026, 15:00

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտնտեսական զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում Հայաստանում սպառողական ապրանքների գները կպահպանվեն նախորդ տարվա մակարդակում։

Կանխատեսվող գնաճը կկազմի 3,3%, ինչը տեղավորվում է Կենտրոնական բանկի սահմանած նպատակային միջակայքում՝ 3% ±1%։