էդգար Բաղդասարյանի ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
08 Սեպտեմբերի 2024, 20:28
Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարել է «Օսկար» մրցանակի հավակնորդին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
Հայկական Ազգային Կինոակադեմիայից հայտնում են, որ ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսերը Կարինե Սիմոնյանն է: