Էդգար Բաղդասարյանը գլխավորում է «Կինոպրոբա» փառատոնի ժյուրին
04 Դեկտեմբերի 2024, 20:17
Եկատերինբուրգում մեկնարկել է «Կինոպրոբա» 21-րդ միջազգային փառատոն-սեմինարը, որը համախմբել է երիտասարդ կինոգործիչների ամբողջ աշխարհից:
Խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորում է հայ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ, «Հայֆիլմ» ստուդիայի տնօրեն Էդգար Բաղդասարյանը: Բացի մրցութային աշխատանքից, նա կմասնակցի արտամրցութային ծրագրին, կանցկացնի վարպետության դասեր և հանդիպումներ հանդիսատեսի հետ:
Փառատոնն անցկացվում է դեկտեմբերի 1-5-ը: Այս տարի ներկայացվել է 719 հայտ 23 երկրից, սակայն հանդիսատեսը կտեսնի ընտրված 130 ֆիլմ: