Էդգար Հակոբյանը, Եվգենյա Մեդվեդևան և Արթուր Դանիելյանը ելույթ են ունեցել «Գեղասահքի սիրահարները» փառատոնին

16 Փետրվարի 2024, 10:34

Սպորտ

Գեղասահորդներ Էդգար Հակոբյանը, Եվգենյա Մեդվեդևան և Արթուր Դանիելյանը ելույթ են ունեցել «Գեղասահքի սիրահարները» փառատոնին, որն անցկացվել է Մոսկվայում՝ քաղաքապետարանի սպորտի դեպարտամենտի նախաձեռնությամբ:

Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևայի և աշխարհի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդր Էնբերտի զուգասահքի դուետը հանդես է եկել Անատոլի Ցոյի «Կանչիր ինձ քեզ հետ» երգի ներքո: Մեդվեդևան ներկայացրել է նաև սրտառուչ և զգայական համար, որում նրան օգնել է Զիվերտը, ով կատարել է «Многоточия» երգը:

Երեկոյի ամենահուզիչ համարը կատարել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դանիելյանը՝ հանդես գալով ռեփ-կոմպոզիցիայի ներքո՝ բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսի կատարմամբ: