Էդգար Հակոբյանը պարգևատրվել է Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության կրծքանշանով

24 Օգոստոսի 2024, 19:50

Հայեր

«Գորնյակ» մարզահամալիրի տնօրեն Էդգար Հակոբյանին հանձնվել է Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության մրցանակը՝ «Құрметті спорт қызметкері» կրծքանշանը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Էդգար Հակոբյանը սպորտի ոլորտում ավելի քան 20 տարի է, իսկ վերջին 8 տարիներին Ռուդնի քաղաքի «Գորնյակ» մարզահամալիրի տնօրենն է: Նրա ղեկավարությամբ հայտնի մարզահամալիրը զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը։

Բացի հիմնական աշխատանքից, Հակոբյանը նաև հունահռոմեական, ազատ ոճի և կանանց ըմբշամարտի մարզային ֆեդերացիայի փոխնախագահն է: Նա պարբերաբար մասնակցում է Ղազախստանի տարբեր քաղաքներում անցկացվող մարաթոններին, նվաճում է լեռնագագաթներ և իր առջև դնում նոր մարտահրավերներ՝ հանդիսանալով առողջ ապրելակերպի խթանման վառ օրինակ: