Էդգար Մովսեսյանը պայմանագիր է կնքել Հունաստանի «ՊԱԵ Խանիայի» հետ

13 Հունվարի 2026, 10:40

Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը կարիերան կշարունակի Հունաստանում։ 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Հունաստանի Երկրորդ լիգան ներկայացնող «ՊԱԵ Խանիայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր թիմում Մովսեսյանը կխաղա 11 համարի մարզաշապիկով։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, բայց ունի երկարաձգելու հնարավորություն։ Էդգար Մովսեսյանի նախորդ ակումբն էր Կիպրոսի «Օմոնիա 1948»-ը, որի կազմը համալրել էր 2025թ․ ամռանը։

Հայաստանում կիսապաշտպանը խաղացել է «Ուրարտուում», «Նոայում», «Վանում», «Փյունիկում», ԲԿՄԱ-ում ու «Արցախում»։