Էդգար Սևիկյանը՝ ամսվա լավագույն խաղացող «Ֆերենցվարոշում»
06 Մայիսի 2024, 20:20
Ֆուտբոլի Հունգարիայի նորընծա չեմպիոն «Ֆերենցվարոշի» և Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ճանաչվել է Բուդապեշտը ներկայացնող ակումբի լավագույն խաղացող ապրիլին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում: Այս մասին հաղորդում է «Ֆերենցվարոշի» մամուլի ծառայությունը։
Անցած ամիս Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հետ մասնակցել է 7 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ։
«Ֆերենցվարոշը» 35-րդ անգամ է նվաճել Հունգարիայի չեմպիոնի տիտղոսը՝ 6-րդ տարին անընդմեջ։