Էդգար Սևիկյանը դարձել է «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստ

08 Սեպտեմբերի 2024, 10:30

Սպորտ

23-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը վարձավճարով «Ֆերենցվարոշ»-ից «Լոկոմոտիվ» է տեղափոխվել մինչև մրցաշրջանի ավարտը: Պայմանագիրը նախատեսում է հետգնման տարբերակ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հատկանշական է, որ դեռ մանուկ հասակում Էդգարը հոր հետ գնացել է «Լոկոմոտիվ»-ի խաղերին, իսկ այժմ ինքն է խաղալու կարմիր-կանաչների կազմում: