Էդգար Սևիկյանը՝ «Պարի Նիժնի Նովգորոդի» լավագույն ֆուտբոլիստ

10 Հոկտեմբերի 2023, 20:00

Սպորտ

22-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նա ստացել է քվեարկությանը մասնակցած երկրպագուների ձայների 60 տոկոսը։

Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդում» խփել է 6 գոլ։