Էդգար Սևիկյանը տաղանդավոր տղա է, հաճույքով կվերադարձնեմ նրան․ «Պարիի ՆՆ»-ի գլխավոր մարզիչ

30 Մարտի 2024, 20:25

Սպորտ

«Պարիի ՆՆ»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը «Sport24»-ի հեղինակ Տիգրան Հարությունյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է թիմ վերադարձնել Էդգար Սևիկյանին:

«Ես նրան աստիճանաբար հասցնում էի ճիշտ մակարդակի։ Բայց Եվրոպայում նման բան չի լինի։ Չօգտվեց հնարավորությունից՝ նստում ես ու սպասում հաջորդին։ Էդգարը տաղանդավոր տղա է, բայց շտապեց կես տարով», — ասել է Յուրանը։

Հարցին, թե «այս ամբողջ իրավիճակից հետո Սևիկյանն ապագայում կարո՞ղ է հայտնվել Սերգեյ Յուրանի թիմում», գլխավոր մարզիչը պատասխանել է. «Ես հաճույքով կվերադարձնեմ նրան։ Նա հիանալի տղա է և՛ առօրյա կյանքում, և՛ մարզումների ժամանակ»։

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել հունվարի 17-ին «Պարիի ՆՆ»- ից, որի կազմում հանդես է եկել 2022 թվականից: Կիսապաշտպանի պայմանագիրը Բուխարեստի ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2028 թվականի ամառը: Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:

Մինչ այդ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը ֆուտբոլիստին հրավիրել էր փորձել իր ուժերը։ Սակայն Էդգարը հրաժարվել է, իսկ հետո հրապարակային հայտարարել է, որ մտադիր է հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Հիմա եթերում