Էդգար Սևիկյանը տեղափոխվել է «Ակրոն»
11 Սեպտեմբերի 2025, 19:08
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վարձակալությամբ տեղափոխվել է ռուսական «Ակրոն» Հունգարիայի «Ֆերենցվարոշ»-ից՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը՝ գնման իրավունքով։
Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սան է։ 2017 թվականին նա տեղափոխվել է Իսպանիա և զարգացել «Լևանտե»-ի համակարգում։ 2020 թվականի հունվարին նա առաջին անգամ հանդես է եկել երկրորդ թիմի կազմում՝ Իսպանիայի Սեգունդա B-ում, իսկ մոտ մեկ տարի անց խաղաժամանակ է ստացել Իսպանիայի Պրիմերայում՝ «Խետաֆե»-ի դեմ խաղում փոխարինման մտնելով։