Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն
23 Նոյեմբերի 2024, 10:30
ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն:
Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ:
Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 երկրի մոտ 3000 մարզիկ: