Էդիսիա գյուղում նշել են Ստավրոպոլի հնագույն հայկական եկեղեցու 110-ամյակը

21 Սեպտեմբերի 2024, 01:00

Մշակույթ

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի հայկական Էդիսիա գյուղը նշել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրման 110-րդ տարեդարձը:

Սուրբ Աստվածածին եկեղեցին Ստավրոպոլի երկրամասի ամենահին հայկական եկեղեցին է։ Այն կառուցվել է տեղի բնակիչների նվիրատվություններով և իր ժամանակակից տեսքը ձեռք է բերել 1914 թվականին՝ ինժեներ Եփրեմ Ավշարովի շնորհիվ։