Էդմեն Շահբազյանը հաղթել է UFC Fight Night մրցաշարում

16 Հունիսի 2025, 16:20

Սպորտ

Խառը մենամարտերի ամերիկահայ մարտիկ, միջին քաշային Էդմեն Շահբազյանը (15-5), որը հանդես է գալիս UFC-ում, դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Անդրե Պետրոսկուն (13-4)։ Մարտն անցկացել է Ատլանտայում կայացած UFC Fight Night մրցաշարում:

Շահբազյանի համար սա 2-րդ անընդմեջ հաղթանակն է, իսկ UFC-ում՝ 8-րդը։