Էդմեն Շահբազյանը վառ հաղթանակ է տարել UFC 320-ում

05 Հոկտեմբերի 2025, 13:00

Սպորտ

UFC-ի միջին քաշային հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը (16-5) փայլուն հաղթանակ է տարել բրազիլացի Անդրե Մունիսի (24-8) նկատմամբ՝ առաջին ռաունդում ավարտելով մենամարտը տեխնիկական նոկաուտով: Մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասի UFC 320 մրցաշարում հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

Այս հաղթանակը 27-ամյա Շահբազյանի համար երրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Սա նրան մոտեցրել է UFC-ի միջին դիվիզիոնի թոփ-15 վերադառնալուն: Այժմ Էդմենը 9 հաղթանակ և 5 պարտություն է գրանցել UFC-ում: Չնայած իր համեմատաբար երիտասարդ տարիքին, Շահբազյանն արդեն համարվում է լիգայի վետերան և շարունակում է վստահորեն կառուցել վարկանիշային աղյուսակում երկրորդ վերելքի ճանապարհը՝ իր տպավորիչ առաջխաղացման կարիերայի մեկնարկից հետո:

Հիմա եթերում