Էդմոնդ Մուրադյան տրիոն ելույթ կունենա Մոսկվայում

31 Մարտի 2024, 10:58

Մշակույթ

Էդմոնդ Մուրադյան տրիոն ապրիլի 28-ին համերգով հանդես կգա Մոսկվայում։ Սա երիտասարդ և խոստումնալից ջազ երաժիշտների խումբ է:

Էդմոնդ Մուրադյանը դաշնակահար է, կոմպոզիտոր, գործիքավորող։ Տրիոն ներկայացնում է հայկական ժողովրդական երգերի «Էթնո ֆյուժն» ոճով գործիքավորումների համադրություն։

Համերգային ծրագրի ժամանակ կհնչեն հայկական մեղեդիներ՝ օրիգինալ մշակումներով։ Տրիոն երաժշտության մեջ հմտորեն համատեղում է ավանդական ջազը, նեո-ջազը և հայկական ժողովրդական երաժշտությունը։

Խմբի կազմում են Էդմոնդ Մուրադյանը (դաշնամուր), Վասիլի Կետլինսկին (կոնտրաբաս) և Վլադիմիր Կունցը (հարվածային գործիքներ)։