Էդմոնդ Մուրադյանի տրիոն ելույթ է ունեցել ՌՀՄ մշակութային կենտրոնում ջազ համերգի բացմանը

24 Նոյեմբերի 2023, 17:57

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության մշակութային կենտրոնում տեղի է ունեցել առաջին ջազային համերգի բացումը:

ՌՀՄ տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ հյուրերի համար ելույթ են ունեցել երիտասարդ և տաղանդավոր հայ ջազ երաժիշտներ՝ Էդմոնդ Մուրադյանի տրիոն (դաշնամուր): Տրիոյի կազմում հանդես են գալիս նաև Վլադիմիր Կուցը (հարվածային գործիքներ) և Վասիլի Կետլինսկին (կոնտրաբաս):

Ծրագրում ներառված էին հայկական երաժշտություն՝ հետաքրքիր գործիքավորումներով, որոնց շնորհիվ հյուրերը կարողացան ընկղմվել հայկական մշակույթի անմոռանալի մթնոլորտում: