Էդմոնդ Խուդոյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի վեցակի չեմպիոն
26 Օգոստոսի 2025, 14:25
Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի Ռուսաստանի 2025 թվականի առաջնությունում Զլատոուստ քաղաքում բնակվող Էդմոնդ Խուդոյանը վերահաստատել է իր կարգավիճակը որպես երկրի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը: Մինչև 48 կգ քաշային կարգում նա արդեն 6-րդ անգամ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը: Այս մրցաշարը նրա համար հոբելյանական էր՝ 10-րդն իր պրոֆեսիոնալ կարիերայում։
Խուդոյանը հաղթանակը նվիրել է մորը և նշել, որ չեմպիոնական գոտի տանող ճանապարհը հեշտ չի եղել:
Բացի Խուդոյանից, Ռուսաստանի չեմպիոն է դարձել նաև Սոչիի ներկայացուցիչ Անդրեյ Փեհլիվանյանը:
Առաջնությանը մասնակցել են ավելի քան 300 բռնցքամարտիկներ երկրի 63 մարզերից, ինչը մրցաշարը դարձնում է ռուսական բռնցքամարտի պատմության ամենամասշտաբայիններից մեկը: