Էդոն չի գժվում և ոչ մի բանի համար չի զղջում. «Կրասնոդար»-ը Սպերցյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

25 Մայիսի 2025, 15:35

Սպորտ

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիան տեսանյութ է հրապարակել, որում թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը պարում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը ձեռքին:

«Էդոն չի գժվում և ոչ մի բանի համար չի զղջում»,- տեսանյութին կից գրել է ակադեմիայի տելեգրամյան ալիքը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սպերցյանը 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդար» -«Դինամո» խաղում, ինչի արդյունքում նրա թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն՝ 3:0 հաշվով հաղթելով մրցակցին և առավելության հասնելով ՌՊԼ-ի նկատմամբ:

«Տեսնենք՝ դեռ կխաղամ «Կրասնոդար»-ում։ Գաղտնիք չէ, որ ես ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում։ Ես կատարել եմ իմ խոստումը, այժմ կարելի է նաև Եվրոպա գնալ», — խաղից հետո հայտարարել է ֆուտբոլիստը: