Էդուարդ Բալայանն ու Արմեն Թոփչյանը հաղթել են Sochi Winter շախմատի փառատոնում
10 Հունվարի 2025, 20:05
Հունվարի 4-ից 7-ը «Յուգ-Սպորտ» դաշնային պետական բյուջետային հաստատությունում անցկացվել է Սոչիի ձմեռային շախմատի փառատոնը։ Մրցաշարին մասնակցել է 187 շախմատիստ Ռուսաստանի տարբեր քաղաքներից և մարզերից։
Մարզիկները խաղացել են դասական, արագ և կայծակնային շախմատի մրցումներում, մասնակցել նաև կոմպոզիցիայի խնդիրների լուծմանը։
Դասական մրցաշարի հաղթող է դարձել Արմեն Թոփչյանը։ Իսկ Էդուարդ Բալայանը A կարգում արագ և կայծակնային մրցաշարերում առաջին տեղն է զբաղեցրել։