Էդուարդ Գասպարյանը՝ կարատեի Ռուսաստանի չեմպիոն

30 Օգոստոսի 2024, 12:25

Սպորտ

Սոչիի մարզիկ Էդուարդ Գասպարյանը ոսկե մեդալ է նվաճել կարատեի Ռուսաստանի առաջնությունում: Մրցումների եզրափակչում նա հաղթել է Ղրիմի Հանրապետության ներկայացուցչին: Մարզիկի մարզիչներն են Արտյոմ Գասպարյանն ու Ալեքսանդր Դավիդովը:

Էդուարդը վերջերս դարձել է BRICS-ի խաղերի չեմպիոն:

Հիմնական մրցումները տեղի են ունեցել Մոսկվայում օգոստոսի 22-ից 26-ը Սամբոյի միջազգային կենտրոնում։ Տարբեր քաշային կարգերում հաղթողի կոչման համար պայքարել են Ռուսաստանի 500-ից ավելի մարզիկներ։