Էդուարդ Իլոյան. հայտնի ռուս պրոդյուսերը, Yellow, Black and White ընկերության հիմնադիրը
19 Դեկտեմբերի 2023, 17:37
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Էդուարդ Իլոյանը հայտնի ռուս պրոդյուսեր է, ռեժիսոր, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի վարչության անդամ, ինչպես նաև Yellow, Black and White ընկերության հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր:
Էդուարդը ծնվել է 1980 թվականի հունվարի 31-ին Հայաստանի սրտում՝ Երևանում: Ավելի ուշ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 2004-ին ավարտել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН) և, ի դեպ, ունի տնտեսագիտության թեկնածուի աստիճան:
Դեռ ուսանողական տարիներին տաղանդավոր հայը հիմնադրել և ղեկավարել է КВН РУДН թիմը, որը 2006 թվականին դարձել է «Բարձրագույն խմբի» չեմպիոն:
Նա միշտ ունեցել է պրոդյուսերի և սցենարիստի հակումներ, դեռևս 2007 թվականին Էդվարդը հիմնել է Yellow, Black and White պրոդյուսերական ընկերությունը, գլխավորել է նրա տնօրենների խորհուրդը և գլխավոր պրոդյուսերն է։
2007-2012 թվականներին Էդուարդ Իլոյանը զբաղեցրել է «СТС Медиа»-ի գործադիր պրոդյուսերի պաշտոնը:
2017 թվականին Իլոյանը գործընկերների հետ համատեղ հիմնադրել և ղեկավարել է Start տեսածառայությունը, որը շատ տարածված է ԱՊՀ տարածքում գտնվող կինոսրահների շրջանում: 2018-2020 թվականներին զբաղեցրել է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի «Սուպեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։
Պրոդյուսերի նախագծերն արժանացել են տարբեր մրցանակների՝ Ոսկե արծիվ, Նիկա: 2020 թվականի արդյունքներով Իլոյանն ընդգրկվել է Ռուսաստանի գլխավոր կինոպրոդյուսերների թոփ-3-ում։