Էդուարդ Իլոյանի և Ռուբեն Հովհաննիսյանի նոր կատակերգական սերիալի պրեմիերան՝ սեպտեմբերի 16-ին

09 Սեպտեմբերի 2024, 15:41

Մշակույթ

«Ծնողների ծնողներ» կատակերգական սերիալի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 16-ին։ Պրոդյուսերական կազմում են Էդուարդ Իլոյանը և Ռուբեն Հովհաննիսյանը: Սերիալի ստեղծողները ներկայացրել են նաև սերիալի թրեյլերն ու պաստառը։

Ըստ սյուժեի՝ մեկ հարկի տակ փորձում են հաշտ ապրել միանգամից երեք սերունդ։ Սերիալի ստեղծողները կարծում են` նախագիծը կդառնա ընտանեկան երջանկության իրական ուղեցույց, քանի որ այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ տեղ կա հումորի և փոխըմբռնման համար:

Հիմա եթերում