Էդուարդ Իլոյանի քրեական դրամայի պրեմիերային ընդառաջ նոր հոլովակ է թողարկվել

20 Մայիսի 2025, 20:40

Մշակույթ

Պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Ուրիշի փողերը» քրեական դրամայի պրեմիերայի համար «ivi» և «Start» հարթակները թողարկել են նոր հոլովակ։

Սյուժեի համաձայն՝ Ալեքսեյ Վորոնովը փախուստի մեջ է։ Հետապնդումից վախենալով՝ նա որոշում է իր փոխարեն ներկայացնել հաքեր ու անհաջողակ գավառական Յուրա Աֆանասևին, ով նման է իրեն։ Սակայն, կատարյալ թվացող ծրագիրը դուրս է գալիս վերահսկողությունից։ Այժմ Աֆանասևը ստիպված կլինի զբաղեցնել ուրիշի տեղը՝ ընդարձակ բնակարանում, հանդիպումների ժամանակ, Ալեքսեյի ընկերուհի Ալինայի հետ անկողնում, զրոյից տիրապետել հանճարեղ խաբեբայի հմտություններին, փախչել հանցավոր կառույցների տեսադաշտից։ Արդյոք նրան կհաջողվի հասնել այն շքեղ կյանքին, որի մասին միշտ երազել է:

Հիմա եթերում