Էդուարդ Մուրադյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
16 Օգոստոսի 2024, 11:07
Օգոստոսի 15-16-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվում է սամբոյի աշխարհի գավաթը:
Մարզական և մարտական սամբոյում տղամարդիկ և կանայք 26 քաշային կարգերում խաղարկում են մրցանակների հավաքածուներ:
Արմավիրցի Էդուարդ Մուրադյանը նվաճել է մրցաշարի արծաթե մեդալը:
Սամբոյի աշխարհի 2024 թվականի առաջին գավաթը հյուրընկալել է Երևանը, մրցումներն անցկացվել են ապրիլի 4-5-ը: