Էդուարդ Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում

05 Ապրիլի 2025, 16:43

Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ֆակել»-ին և առավելության հասել գերխոշոր` 5:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր ակումբի կազմում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Վերջինիս գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում։

Ֆուտբոլիստը մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չէր գալիս վնասվածքի պատճառով։