Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Ժիրոնա» կարող է չկայանալ

04 Հուլիսի 2024, 13:13

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Ժիրոնա», ըստ «Metaratings» պարբերականի, կարող է չկայանալ։

«Ժիրոնա»-ն իրատեսորեն պատրաստ է ձեռք բերել նրան այս ամռանը, սակայն պատրաստ չէ վճարել այնքան, որքան «Կրասնոդար»-ը խնդրում է Սպերցյանի համար:

«Տղաները գրել են, որ «Կրասնոդար»-ին ոչ մի դիմում չի եղել։ Հնարավոր է, որ պաշտոնական առաջարկ չի եղել, սակայն «ցլերը» տեղյակ են նման հետաքրքրության մասին և մոտավոր գինը նույնպես հայտարարել են։ Որքան գիտեմ, Էդիկին հետևում են մի քանի իտալական ակումբներ, նրանցից ոմանք հրաժարվել են, բայց հստակություն չկա։ Իտալացիները նույնպես պատրաստ չեն շատ վճարել տրանսֆերի համար»,- գրել է Metaratings-ի թղթակիցը: