Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկին ավելացել է

07 Հոկտեմբերի 2023, 14:55

Սպորտ

Transfermarkt կայքը կրկին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը դարձել է 15 մլն եվրո։

Նախորդ թարմացման համեմատ` 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 3 մլն եվրոյով։

Էդուարդ Սպերցյանը դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ ամենաթանկ ֆուտբոլիստը և զիջում է միայն «Զենիթի» ֆուտբոլիստներ Վենդելին (24 մլն եվրո), Կլաուդինիոյին (20 մլն), Դուգլաս Սանթոսին (18 մլն), Վիլմար Բարիոսին (16 մլն) և իր թիմակից Մատվեյ Սաֆոնովին (16 մլն)։

Հայազգի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 12 հանդիպում` դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։