ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով
24 Հունիսի 2025, 18:20
«Կրասնոդար»-ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ: «Transfer Feed»-ի տվյալներով՝ 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Պարի Սեն Ժերմեն»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որոնք դիտարկում են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքելու հնարավորությունը:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը Սպերցյանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշին պոտենցիալ փոխարինող, որին հավակնում են Սաուդյան Արաբիայի ակումբները: Սակայն հնարավոր տրանսֆերը բարդանում է իրավաքաղաքական սահմանափակումներով, որոնք կապված են Ռուսաստանի առաջնությունից Պրեմիեր լիգա տեղափոխությունների հետ: