Էդուարդ Սպերցյանն այս ամառ չի հեռանա «Կրասնոդարից»

18 Հուլիսի 2023, 15:15

Սպորտ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, մեծ հավանականությամբ, չի լքի ակումբը այս ամառ:

«РБ Спорт»-ի տեղեկություններով՝ Սպերցյանը նոր մրցաշրջանը կսկսի ակումբում։ Հավանական է, որ նա թիմում կմնա մինչև ձմեռ։

«Կրասնոդարի» ղեկավարության և Սպերցյանի միջև պայմանավորվածություն կա, որ նա ամռանը կարող է հեռանալ ակումբից՝ «արժանի» առաջարկի դեպքում:

Անցած մրցաշրջանում Սպերցյանը 14 գոլ և 11 գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի գավաթի Ռուսաստանի Պրեմիեր լիգա «Мир» և Ռուսաստանի Ֆոնբեթ գավաթի հանդիպումներում: