Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

30 Հոկտեմբերի 2024, 15:32

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored ինտերնետային պորտալի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 13-րդ տուրի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում։

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ցուցակում ընդգրկվել են նաև Սերգեյ Պետրովը, Դիեգո Կոստան (պաշտպաններ) և Ջոն Կորդոբան (հարձակվող):