Էդուարդ Սպերցյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

30 Մարտի 2025, 20:01

Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ֆակել»-ին և առավելության հասավ գերխոշոր` 5:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր ակումբի կազմում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Սպերցյանը նոր է ապաքինվել վնասվածքից:

Այս տուրից հետո էլ «Կրասնոդար»-ը գլխավորում է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և ունի 49 միավոր: