Էդուարդ Սպերցյանը դարձել է «Կրասնոդար»-ի ռեկորդակիր

21 Ապրիլի 2025, 23:10

Սպորտ

Ապրիլի 19-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Ախմատ»-ի հետ խաղում «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ակումբի նոր ռեկորդ է սահմանել 11-մետրանոցից խփած գոլերի քանակով։

Խաղի 78-րդ րոպեին նա հաջողությամբ իրացրել է 11 մետրանոցը և դարձել ակումբի պատմության մեջ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ Սպերցյանն այդ ցուցանիշով առաջ է անցել Ժոաոզինյոյից և Եվգենի Կալեշինից։

Հարցին՝ արդյոք գիտեր, որ դարձել է «Կրասնոդար»-ի ռեկորդակիր՝ իրացնելով 14-րդ 11-մետրանոցը, ֆուտբոլիստը պատասխանել է․ «Իհարկե, սպասում էի այդ պահին, հետևում էի վիճակագրությանը։ Ինձ համար մեծ պատիվ է անունս գրանցել ակումբի պատմության մեջ։ Բնականաբար, այդ գոլը կարևոր էր նաև խաղի տեսանկյունից, ուստի ուրախ եմ, որ այն օգնեց թիմին հաղթել»,- ակումբի մամուլի ծառայությանն ասել է Սպերցյանը։