Էդուարդ Սպերցյանը դարձել է ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստը

05 Հունիսի 2025, 17:35

Սպորտ

Transfermarkt հայտնի կայքը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) խաղացողների շուկայական արժեքները: Ըստ կայքի՝ «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Զենիթ»-ի եզրային հարձակվող Լուիս Էնրիկեն գլխավորում են ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Մայիսի 24-ին Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարի» հաղթանակից հետո թիմի ավագ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 5 միլիոն եվրոյով։ Նա դարձել է լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Այժմ թե Սպերցյանը, թե Էնրիկեն գնահատվում են 25 միլիոն եվրո։

Լավագույն եռյակում է նաև «Զենիթ»-ի կիսապաշտպան Վենդելը (18 միլիոն եվրո):