Էդուարդ Սպերցյանը դարձել է ՌՊԼ-ում ակումբի պատմության ամենաարդյունավետ խաղացողը

26 Օգոստոսի 2025, 13:55

Սպորտ

Էդուարդ Սպերցյանը «Կռիլյա Սովետով»-ի դեմ խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ ՌՊԼ-ում դառնալով ակումբի բոլոր խաղացողների մեջ ամենաարդյունավետը։ Էդուարդն այժմ ունի 73 արդյունավետ գործողություն, նա շրջանցել է Սմոլովին (69) և Ժոաոզինյոյին (71)։

«Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար» ակադեմիայի առաջին սանն է, ով ակումբի կազմում կատարել է գոլային փոխանցումների հեթ-տրիկ։ Ակադեմիայի պատմության մեջ սա ընդամենը 3-րդ դեպքն է և 2-րդը ՌՊԼ-ում։ Բացի այդ, Սպերցյանը դարձել է թիմի ռեկորդակիր ՌՊԼ-ի մեկնարկային վեց տուրերում «գոլ+փոխանցում» համակարգով միավորներ հավաքելու հարցում»,- նշել է «Կրասնոդար» ՖԱ-ն: