Էդուարդ Սպերցյանը գլխավորում ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը
16 Դեկտեմբերի 2024, 09:20
Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։
«Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և նա «Զենիթ»-ի կիսապաշտպան Վենդելի հետ միասին շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:
Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է 1 մլն եվրո։
«Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո, Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և կազմում է 2,5 մլն եվրո։
Հայաստանի հավաքականի և «Ռուբին»-ի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է և այժմ կազմում է 2 մլն եվրո։
«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո։