Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Սոչիի դեմ խաղում
19 Մայիսի 2024, 11:08
Ռուսական Պրեմյեր լիգայի նախավերջին տուրում «Կրասնոդարը» քեմբեք է կատարել և կարևորագույն հաղթանակ կորզել «Սոչիից»՝ գոլ խփելով 91-րդ րոպեին։ Այս մասին գրում է sportball24․com-ը։
Այս հաղթանակը պահպանեց չեմպիոնության շանսերը «Կրասնոդարի» համար, սակայն «Սոչիին» ուղարկեց առաջին լիգա։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խփել է իր թիմի երկրորդ գոլը՝ 84-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը։ Նա հաջող է իրացրել 11 մետրանոցը: Հայ ֆուտբոլիստի հաշվին կա նաև 3 առանցքային փոխանցում, 1 ստեղծված գոլային պահ, 4 հարված և 2 հաջող դրիբլինգ:
«Կրասնոդարն» առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 3 միավոր հետ մնալով «Դինամոյից», սակայն նրանք պետք է հանդիպեն վերջին տուրում: