Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլային փոխանցում է կատարել ԲԿՄԱ-ի դեմ խաղում
11 Օգոստոսի 2024, 16:47
«Կրասնոդարը» ՌՊԼ-ի 4-րդ տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հաղթական գոլը 91-րդ րոպեին խփել է պաշտպան Վիկտոր Տորմենան՝ հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի անկյունայինից կատարած հարվածից հետո:
«Կրասնոդարը» հանդիպման հաշիվը բացել է 45-րդ րոպեին Բաչիի գոլի շնորհիվ, սակայն ԲԿՄԱ-ն Երկրորդ խաղակեսում հավասարեցրեց հաշիվը Իգոր Դիվեևի ջանքերով: Մրցավեճում «Կրասնոդարը» զգալի առավելություն ուներ և արժանի հաղթանակի հասավ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ: Սպերցյանն այդ խաղում խաղացել է 90 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ։