Էդուարդ Սպերցյանը հայտնվել է ֆրանսիական երեք ակումբների հետաքրքրությունների շրջանակում

02 Հունիսի 2024, 21:05

Սպորտ

«Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Ֆրանսիայի առաջնության երեք ակումբների՝ «Լիլ»-ի, «Լիոն»-ի և «Մարսել»-ի հետաքրքրությունների ոլորտում: Այս մասին տեղեկացնում է «Metaratings.ru»-ն՝ հղում անելով «Armenia Football» պարբերականին:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մարսել»-ը ֆուտբոլիստով հետաքրքված էր անցած ձմռանը։ Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում մասնակցել է 33 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 11 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում: «Transfermarkt»-ը 24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Ինչպես հաղորդում է պարբերականը, «Յուվենտուս»-ն էլ շարունակում է ոչ պաշտոնական շփումները Սպերցյանի հնարավոր տրանսֆերի շուրջ: